Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Օգոստոսի 17-ին Իրանում  ՀՀ  դեսպան Արտաշէս Թումանեանն հանդիպում է ունեցել ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի ներդրումային, տնտեսական եւ տեխնիկական աջակցման կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Խազայիի եւ արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարարի տեղակալ, առեւտրի զարգացման կազմակերպութեան նախագահ Վալիալլահ Աֆխամիի հետ:

Զրոյցի ընթացքում դեսպան Թումանեանն առանձնացրել է երկու հանգամանք երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնների յետագայ զարգացման համար` երկկողմ ապրանքաշրջանառութեան ակտիւացման նպատակով առեւտրի ռեժիմների վերանայման նշանակութիւնը եւ փոխադարձ ներդրումներին պետական աջակցութեան կարեւորութիւնը՝ հաշուի առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերուած համաձայնութեան եւ Հայաստանի` ԷԱՏՄ անդամակցութեան հանգամանքները:

Փոխնախարար Աֆխամին նշել է, որ ստեղծուած նոր պայմաններում Իրանը շահագրգռուած է զարգացնելու իր տնտեսական յարաբերութիւնները` առաջին հերթին հարեւան երկրների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցութեան խորացման նպատակով ձեռնարկուելիք քայլերի վերաբերեալ: