Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրաւէրով, պաշտօնական երկօրեայ այցով, Թեհրան է ժամանել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Յովիկ Աբրահամեանը:

«Արմէնպրես»-ը վկայակոչելով ՀՀ կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեանը տեղեկացրել է, որ այսօր նախատեսւած է Յովիկ Աբրահամեանի հանդիպումները Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի, նրա առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, եւ Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի հետ:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը Սպահանում հանդիպում կունենայ Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի հայ համայնքի հետ: ՀՀ վարչապետի գլխաւորած պատւիրակութիւնը կը մասնակցի Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամեակին նւիրւած յոբելեանական հանդիսութեանը: