Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Ադրբեջանական Haqqin.az կայքը` յղում կատարելով իրանեան լրատւամիջոցներին, աղորդում է, որ Իրանի անվտանգութեան եւ տեղեկատւութեան կազմակերպութիւնը ձերբակալել է տասնեակ ադրբեջանցիներ, որոնք փորձել են քայլարշաւ կատարել դէպի Սաւալան լեռ:

Ձերբակալւածների շարքին են ադրբեջանցի յայտնի գործիչներ Հասան Ջոլանի, Ջաֆար Ռուսթամի, Հաբիբ Նագահաբան, Ֆարհադ Ասլանի, Սայիդ Հոսէյնի եւ ուրիշներ:

Նրանց մեղադրանք է ներկայացւել իսլամական վարչակարգի դէմ անօրինական գործողութիւններ կատարելու համար:

Սաւալան լեռը Իրանի ադրբեջանցիների համար իրենց անկախութեան հասնելու խորհրդանիշն է: Ամէն տարի ադրբեջանցիները նշեալ լեռան մօտ հանրահաւաք են կազմակերպում` ազգային ազատութիւններ պահանջելով: