Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հինգշաբթի՝ օգոստոսի 14­ին, Իրանի տարբեր նահանգների մոնուկներ ու պատանիներ ցոյցեր կատարելով իրենց հովանաւորութիւնն են յայտնել Սիոնիստական ռեժիմի կողմից ոտնաձգութեան ենթարկւած Գազայի անպաշտպան ժողովրդի։

Իրանցի մանուկներ ու պատանիներ հովանաւորելով Գազայի մանուկներին  բարձրաձայն իրենց բողոքն են յայտնել Սիոնիստական ռեժիմի  ոճրագործութիւնների նկատմամբ միջազգային կազմակերպութիւնների պառակտիչ լռութեան դէմ։

Իսլամական քարոզչութեան համադրութեան խորհուրդը մի հաղորդագրութեամբ յայտնել է, որ ի պաշտպանութիւն Գազայի հատւածի բռնահարւած ժողովրդի, մանուկների եւ Իսլամական դիմադրութեան, օգոստոսի 15­ի ուրբաթօրեայ աղօթքից յետոյ Իրանի 7 նահանգներում տեղի են ունեցել հակասիոնիստական բողոքի ցոյցեր։