Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի էներգետիկայի նախարարութեան տեղեկացմամբ՝ վերջին երեք ամսում դէպի հարեւան երկրներ էլեկտրաէներգիայի արտահանումը, համեմատ նախորդ տարւայ նոյն ժամանակամիջոցի, շուրջ 12.5 տոկոս աճ է արձանագրել։

Էներգետիկայի նախարարութեան տեղեկացմամբ` վերջին երեք ամսում Իրանը 3,215 գիգավատ ժամ էլեկտրահոսանք է տրամադրել հարեւան երկրներին, իսկ դրա դիմաց սահմանային գօտիներում առաւել քիչ հոսանք է ստացել։

Ի.Ի.Հ.-ի էլեկտրականութեան փոխանակում է կատարում հարեւան երկրներ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Թուրքմենիայի հետ։