Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի առեւտրի եւ մաքսային հարցերով նախարար Հայաթի Եազիչին «Եւրոնիւզին» տւած հարցազրոյցում խոստովանել է, որ ջիհադիստները հարեւան Սիրիայի տարածք են ներխուժում հենց իրենց պետութիւնից, սակայն մեղքը փորձել է բարդել եւրոպական երկրների վրայ:

Թուրք պաշտօնեան պնդել է, թէ Արեւմուտքի երկրները պետք է Թուրքիայի հետ կիսւեն իրենց հետախուզական տւեալներով, որպէսզի ծայրահեղականների շարժը ժամանակին կասեցւի:

«Եւրոպական երկրները թոյլատրում են, որ Եւրոպացի ջիհադիստներն ուղեւորւեն Թուրքիա: Իսկ յետոյ Թուրքիայից պահանջում են, որ կանխի նրանց մուտքը Սիրիա: Ինչո՞ւ էք նրանց բաց թողնում»,- ասել է Եազիչին:

«Եւրոնիւզ»-ի փոխանցմամբ՝ այդ ջիհադիստները հիմնականում Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի եւ Նիդեռլանդների քաղաքացիներ են:

Թուրքիայից իսլամիստների զինւած ներթափանցման հետեւանքով Սիրիայի սահմանային, հիմնականում հայերով բնակեցւած Քեսաբ քաղաքը դատարկւել է: Տեղահանւած հայերն ապաստանել են Լաթաքիայի Ս. Աստւածածին եկեղեցում, իսկ Սիրիայի կառավարական բանակին չի յաջողւել Քեսաբն ամբողջութեամբ իր վերահսկողութեան տակ առնել: