Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նոր Զելանդիայում տրւել է Հայ դատի յանձնախմբի աշխատանքների մեկնարկը: Այս մասին յայտնում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը:

Նոր Զելանդիայի Հայ դատի յանձնախմբի նպատակն է լինելու բարձրացնել Հայոց ցեղասպանութեան մասին իրազեկւածութեան մակարդակը: Նոր ձևաւորւած յանձնախմբի ղեկավարն է լինելու Հուռի Ելդիզեանը:

«Մեր առաջնային նպատակներն են Նոր Զելանդիայի և Հայաստանի միջև աւելի սերտ  մշակութային և առևտրային կապերի հաստատումը, Նոր Զելանդիայում հայկական համայնքի շահերի պաշտպանութիւնը, Նոր Զելանդիայի կառավարութեան կողմից Հայոց ցեղասպանութեան և Արցախի անկախութեան ճանաչմանը հասնելը»,- ասել է Ելդիզեանը: