Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքիայում անյայտ անձինք քարերով յարձակւել են «Փրկութեան եկեղեցիների միութեան» Մալաթիայի` հայերին պատկանող ներկայացուցչութեան վրայ:

Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատւական կայքի` յարձակման պահին շէնքում մարդ չի եղել, կոտրւել են միայն շէնքի ապակիները:

Նշւում է, շր շրջակայքում տեղադրւած անվտանգութեան տեսախցիկները նկարահանել են յարձակումը: Տեսանիւթում երեւում են յարձակման մասնակիցներից մի քանիսի դէմքերը:

Թուրքական ոստիկանութիւնը դէպքի վերաբերեալ հետաքննութիւն է սկսել: Յարձակւողներից ոչ ոք դեռեւս ձերբակալւած չէ: