Աղբիւր՝ http://www.yerkirmedia.am

Ամերիկայի հայ դատի յանձնախմբի այս տարւայ «Խաղաղութեան մրցանակ»-ը կը ստանայ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը: Պարգեւատրման արարողութիւնը տեղի է ունենալու Լոս Անջելեսում հոկտեմբերի 8-ին:

Մրցանակակիրների թւում են նաեւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, կոնգրեսական Ադամ Շիֆը, Գերմանիայի Կանաչների կուսակցութեան ղեկավար Ջեմ Օզդեմիրը, ինչպէս նաեւ հանրահռչակ System of a Down ռոք-խումբը:

  Նախատեսւում է, որ Փայլանը Ամերիկայի հայ դատի յանձնախմբի համաժողովում ելոյթ կունենայ: Ըստ նախնական տեղեկութիւնների Փայլանը ներկայ կը լինի նաեւ Երեւանում սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովին: