Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Սոցիալ-տնտեսական հարցերով Մ.Ա.Կ.-ի գլխաւոր քարտուղարի տեղակալը յայտարարել է, որ այսօր աշխարհում 850 միլիոն մարդ տառապում է սովից:

Նիւ Եորքից լուրերի կենտրոնական ծառայութեան հաղորդման համաձայն՝ «2015 թւականից յետոյ հազարամեակի զարգացման նպատակների» քննարկմանը նւիրւած Մ.Ա.Կ.-ի սոցիալական ու տնտեսական հարցերով խորհրդի նիստում, Սոցիալական ու տնտեսական հարցերով Մ.Ա.Կ.-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ՝ Մարթին Սեդջիկն ասել է. «Յատկապէս 1950-ական թւականների համեմատութեամբ, չնայած աշխարհում տեխնոլոգիայի զարգացմանը եւ հարստութեան մեծացմանը, դեռեւս 850 միլիոն մարդ քաղցած է աշխարհում»:

Կարեւորելով զարգացած եւ զարգացող երկրների համագործակցութիւնը, Մ.Ա.Կ.-ի տնտեսական ու սոցիալական հարցերով խորհրդի նախագահն ընդգծել է ռեսուրսների օպտիմալ մոբիլիզացման ու օգտագործման անհրաժեշտութիւնը:

Մ.Ա.Կ.-ի սոցիալ-տնտեսական հարցերով խորհրդի վերահսկողութեան տակ գտնւող յանուն կայուն զարգացման քաղաքական ասոցիացիան 2013 թւականի սեպտեմբերին փոխարինեց կայուն զարգացման յանձնաժողովին: