Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Գերմանիայի ազգային հաւաքականը 2014 թւականի ֆուտբոլի համաշխարհային առաջնութեան գաւաթի եզրափակիչ հանդիպման ընթացքում գերազանցութեան հասնելով Արգենտինայի ազգային հաւաքականի դիմաց նւաճեց 20-րդ գաւաթի չեմփիոնի տիտղոսը:

Ըստ Ի.Ռ.Ն.Ա.-ի հաղորդման, տեղական ժամանակով կիրակի երեկոյան Ռիոդոժանէյրօ քաղաքի «Մարաքանա» մարզադաշտում տեղի ունեցած եզրափակիչ հանդիպման ընաթցքում գերմանացները խաղի աւելացւած ժամերի 113-րդ րոպէում Մարի Գոթզէ նշանակած գոլով յաղթանակ արձանագրեց Արգենտինայի ազգային հաւաքականի դիմաց եւ չորրոր անգամւայ համար նւաճեց չեմփիոնի տիտղոսը:

Գերմանիայի ազգային հաւաքականն աւելի վաղ՝ ներառեալ արեւմտեան Գերմանիայի արդիւնքները 7 անգամ ներկայ էր եղել համաշխարհային գաւաթների եզրափակիչ փուլերում եւ 1954, 1974 եւ 1990 թւականներին նւաճել էր չեմփիոնի տիտղոսը: