Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թրքական «Հապերեորում» կայքը հրապարակել է մի յօդւած, որն անդրադառնում է Վանում աւերակ դարձած հայկական պատմական եկեղեցիների անմխիթար վիճակին:

Յօդւածն ստորագրել են Էօմեր Ֆարուք եւ Շեհրիւան Էօզել։ Այնտեղ կարդում ենք հետեւեալը. «Վանի չորս կողմը գտնւում են պատմական եկեղեցիներ, որոնք հայերին էին պատկանում եւ որոնց հիմնարկութեան թւականը նշւում է իններորդ դար: Այս եկեղեցիների վիճակն աղէտալի է:

Անհրաժեշտ է, որ իշխանութիւնները տէր կանգնեն պատմական արժէքներին: Ինչպէս բոլոր նահանգները, Վանն էլ պատմական ինքնութիւն ունի, բայց այդ ինքնութիւնը յաճախ մոռացութեան է տրւում: Զբօսաշրջութեան տեսակէտից, Վանի աչքի լոյսն են նկատւում Կեւաշի Ալթընսաչ գիւղի Ս. Թովմաս վանքը, Չարփանաք կղզու Կտուց վանքը, Էրէք լեռան Եօթը եկեղեցիներ կոչւած եկեղեցիները: Բոլորն էլ անտարբերութեան եւ խնամքի պակասի հետեւանքով՝ փչացել եւ փլուզման ենթակայ են:

Չարփանաքում գտնւող եկեղեցու պատերի վրայի արձանագրութիւններն ամօթալի վիճակ են պարզում: Այս եկեղեցին կառուցւել է հաւանաբար 10-րդ կամ 11-րդ դարում: Բայց այս փառաւոր կառոյցն այժմ հոգեվարքի մէջ է: Գանձ փնտռողները ցիրուցան են արել հայերի գերեզմանաքարերը: Եկեղեցիները նորոգելու մասին մտածող չկայ: Չարփանաք կղզու վրայ գտնւող եւ 9-րդ դարից մնացած Կտուց եկեղեցու վիճակն էլ ցաւալի է: Ճայերի երամները մեծ վնաս են հասցրել այս եկեղեցու ներքին պատերին: Տեսարանը պղծւած է տեղացի ժողովրդի կողմից պատերի վրայ գրւած գրութիւններով: Նոյն ճակատագիրն են բաժանում Եօթը եկեղեցիներ կոչւած եկեղեցիները (Վարագայ վանք): Այս եկեղեցիներն էլ սպասում են, որ մէկը վերականգնի իրենց երբեմնի փառքը: Եկեղեցիները ներկայիս ծայր աստիճան անխնամ վիճակի մէջ են»: