Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Թուրքիայում սիրիացի գաղթականների դէմ բողոքի հերթական մի ցոյց է տեղի ունեցել: «Ակօս» շաբաթաթերթի կայքը հաղորդում է, որ երէկ ցուցարարների մի խումբ հաւաքւել է Այնթապի քաղաքապետարանի առջեւ եւ պահանջել քաղաքապետի հրաժարականը: Նրանք յայտարարել են, որ չեն ուզում իրենց քաղաքում սիրիացիներ տեսնել, եւ որ քաղաքապետը չի կատարում իր տւած խոստումները:

Նրանք յայտարարել են, որ արդէն երեք տարուց ի վեր իրենց քաղաքում գտնւող սիրիացի գաղթականների պատճառով աճել են յանցագործութիւնները, բարձրացել են տների վարձերը եւ իրենք բազմաթիւ խնդիրների առջեւ են կանգնել:

Քաղաքապետ Ֆաթմա Շահին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների ընթացքում յայտարարել էր, որ սիրիացի գաղթականների վրաններում բնակւում են 37 հազար, իսկ քաղաքում` 150 հազար սիրիացի գաղթական, եւ նշել էր, որ նրանց աշխատանքներում տեղաւորելու եւ արագ համարկելու համար քայլեր են ձեռնարկւում: