Աղբիւր՝ www.hyeli.com

 

«Ֆէյսբուք» սոցիալական ցանցի ներկայացուցիչ Ադամ Կրամերը ներողութիւն է խնդրել օգտատէրերի լրահոսների փոփոխութեան հետ կապւած գիտափորձի համար, գրում է Tert.am-ը: Աւելի վաղ հաղորդւել էր, որ սոցցանցը քննադատութեան է արժանացել առանց օգտատէրերի գիտութեան նրանց հոգեբանական գիտափորձի ենթարկելու համար։

2012 թւականի յունւարին Կրամերի մասնակցութեամբ հետազօտական խումբը փորձ է անցկացրել մօտ 700 հազար անգլալեզու օգտատէրերի շրջանում՝ նրանց տրամադրութեան վրայ ազդեցութիւնների բացայայտման նպատակով: Փորձի ժամանակ հետազօտողներն օգտատէրերի մի մասի լրահոսից հեռացրել են բացասական հրապարակումները, իսկ միւս մասի լրահոսից՝ դրականները:

Գիտափորձի ժամանակ «Ֆէյսբուք»-ում եզրակացութեան են եկել, որ մարդիկ, որոնց լրահոսից հեռացւել են դրական հաղորդագրութիւնները, իրենք տեղադրել են մեծ քանակութեամբ բացասական հրապարակումներ եւ մեկնաբանութիւններ: Այն դէպքում, երբ հեռացւել են բացասական հրապարակումները, դիտարկւել է հակառակ արձագանքը:

Փորձի վրայ աշխատել են ցանցի աշխատակիցներ Ադամ Կրամարը, Ջեֆրի Հենկոկը՝ Քորնուէլի համալսարանից, ինչպէս նաեւ Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչները։