Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հալէբի բնակիչները տառապում են հոսանքի եւ ջրի բացակայութիւնից: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Հալէբի աղբիւրը՝ աւելացնելով, որ ստեղծւած իրավիճակը վատթարացնում է նաեւ ամառւայ` 40-ից աւելի ջերմաստիճանի հասնող տապը:

Թէեւ փոքր-ինչ թեթեւացել են բախումները եւ պայթիւնները, այնուամենայնիւ, զինւած ահաբեկչական խմբաւորումների կողմից արձակւող հրասանդներն ու հրթիռները շարունակում են վտանգել խաղաղ բնակչութեան կեանքը:

Սիրիական բանակը շարունակում է Հալէբի թաղամասերում եւ մերձակայ գիւղերում պայքարել զինւած ընդդիմադիրների դէմ: Բանակը կանխել է Հալէբի Աշրաֆիէ թաղամաս զինեալների ներխուժելու փորձը: Տասնեակ զինեալներ սպանւել եւ վիրաւորւել են Հալէբի Հանանու, Արթիկ, Հանդարաթ, Թել Ջաբին, Քաֆր Համար եւ այլ թաղամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Վերջին երկու ամսում Հալէբում տասնեակից աւելի հայեր են զոհւել եւ վիրաւորւել: Սիրիական հակամարտութեան աւելի քան երեք տարւայ ընթացքում զոհւած հայերի թիւը գերազանցել է 100-ը: