Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Արթուր Վանեցեանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Սէյեդ Քազեմ Սաջջադին:

Ողջունելով դեսպանին՝ ԱԱԾ տնօրէնը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ամուր համագործակցութիւնն ու աշխատանքային հաստատուն յարաբերութիւնները մեծ կարևորութիւն ունեն:

Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհաւորել է Արթուր Վանեցեանին՝ Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի պաշտօնում նշանակման կապակցութեամբ, ապա անդրադարձել երկու երկրների միջև համագործակցութեանը:

Անդրադառնալով համագործակցութեան արդէն գործող ոլորտներին՝ Արթուր Վանեցեանը նշել է, որ Հայաստանն առանձնայատուկ մօտեցում ունի զբօսաշրջութեան հիմնահարցերի նկատմամբ, կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցւած մեծ հետաքրքրութիւնն ու ակտիւ հոսքը Հայաստան: