Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Այս մասին յայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանութիւնը:

«Քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու խնդրանքով դիմել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միութիւնը»,-տեղեկացնում են դեսպանութիւնից: