Աղբիւր՝ www.yerkir.am

Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արեւելեան շրջանի ժամանակաւոր կառավարութեան նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային յարաբերութիւնների եւ արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուէյճի առաջարկը՝ ընդունել 1915ին, Օսմանեան կայսրութեան կողմից գործադրւած Հայոց ցեղասպանութեան պատմական իրողութիւնը:

Կառավարութիւնը մամուլի հաղորդագրութեամբ յայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրէնութիւնը աշխատանք է տանում բանաձեւելու որոշում,  որի համաձայն, Լիբիայում այսուհետ ամէն տարի ապրիլի 24ին կոգեկոչւի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը: