Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ֆրանսիայի հարաւ-արեւելքում գտնւող Վիեն քաղաքում պղծւել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանը: Ինչպէս հաղորդում է Le Dauphine-ը, յուշարձանի երկու կողմերը ներկւել են վիրաւորական գրութիւններով:

Վիենի հայկական ասոցիացիաների միութիւնը խստօրէն դատապարտել է այդ քայլը եւ որոշել այդ առնչութեամբ բողոք ներկայացնել իշխանութիւններին: «Հայերի սրտում չկայ ո՛չ ատելութիւն, ո՛չ վրէժխնդրութեան ցանկութիւն, սակայն ոչ ոք եւ ոչինչ չի կարող դադարեցնել նրանց պայքարը օրէնքի, արդարութեան եւ ճշմարտութեան համար»,- ասւած է հայկական միութեան յայտարարութեան մէջ:

«Պղծելով այս յուշարձանը` պղծւում է ոչ միայն 1915թ-ի Ցեղասպանութեան զոհերի յիշատակը, այլեւ բազմաթիւ հայերի, ովքեր մահացել են Ֆրանսիայի համար երկու աշխարհամարտերի ընթացքում»,- նշւած է յայտարարութեան մէջ: