Աղբիւր՝ www.yerkir.am

Ցեղասպանութիւնների, այդ թւում` Հայոց եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների ժխտման քրէականացման օրինագիծը այսօր ընդունւեց Փարիզի Սենատի կողմից` 156 կողմ և 146 դէմ ձայներով։ Ըստ այդմ` այդ օրինագիծն այլեւս յետ չի վերադառնայ Ազգային Ժողով եւ ձեռք է բերում օրէնքի ուժ։ Այս մասին ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Աւագեանը գրել է ֆէյսբուքեան իր էջում:

Յիշեցնենք, որ այս օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր, որն ի կատար ածւեց հիմնականում ձախակողմեան սենատորների շնորհիւ։