Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԽՈՆԱՐՀԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ 

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում են ՀՀ Նախագահ Սեւժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Պապը ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակին՝ անմար կրակի մոտ։

Հուշահամալիրում սկսվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ Բարեխոսության կարգը:

Նախատեսվում է, որ , եղևնի կտնկի Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում: Նա հանդիպում կունենա նաեւ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ։

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ԿԱՆԽԵԼՈՒ ՆՄԱՆ ՈՃԻՐՆԵՐԸ». ՊԱՊԻ ԳՐԱՌՈՒՄԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:

Հռոմի Պապը գրել է. «Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարը բարուց: Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»: