Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Յառաջիկայ օրերի ընթացքում Անթիլիասի Մայրավանքում տեղի կունենան Սրբադասման ու Ծիսական յանձնախմբերի հանդիպումները։ Սոյն յանձնախումբերին մաս են կազմում Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան հայրերը։

Շուրջ երկու տարիներից ի վեր գործում են յիշեալ յանձնախումբերը եւ իրենց աշխատանքները կաւարտեն մօտ ապագային, որպէսզի ներկայացւեն յառաջիկայ նոյեմբերին տեղի ունենալիք Եպիսկոպոսաց ժողովի երկրորդ նիստին։