Աղբիւր՝ www.tert.am

 

«Թուրք հաքերների թիմ» ցանցահենների կազմակերպութիւնն այս անգամ թիրախ է ընտրել Գերմանիայի կայքերը, տեղեկացնում է Haber 7 կայքը:

Թուրքական խմբաւորումը մօտ 300 կառավարական կայք է կոտրել: Պատճառը, ինչպէս ներկայացնում են կառոյցի անդամները, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումն է (հաւանաբար նկատի ունենալով Գերմանիայի նախագահի ասածը-Tert.am):

«Մեր յարձակումներն ուղղուած են այսպէս կոչուած՝ ցեղասպանութեան կ'ոմեդիան ընդունող երկրների դէմ: Հայաստանի եւ Աւստրիայի պետական կայքերը կոտրելով՝ մենք ցոյց տուեցինք, որ մեր խօսքի տէրն ենք: Սրանից յետոյ էլ, քանի դեռ մենք ողջ ենք, մեր արձագանքը տեսնելու էք»,-ասել են հաքերային թիմի անդամներն ու մէջբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խօսքերը: