Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ա.Մ.Ն.-ի Հարաւային Դակոտայ նահանգի Ներկայացուցիչների պալատը 51 կողմ, 17 դէմ յարաբերակցութեամբ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ է ընդունել:

Այսպիսով, Հարաւային Դակոտան դառնում է մարդկութեան դէմ այս յանցագործութիւնը ճանաչող՝ Միացեալ Նահանգների 43-րդ նահանգը:

Ընդունուած փաստաթուղթը դատապարտում է Հայոց ցեղասպանութեան փաստի ժխտումը եւ խրախուսում է թեմայի դասաւանդումը նահանգի դպրոցներում:

Բանաձեւը կոչ է անում Ա.Մ.Ն.-ի նախագահ Օբամային եւ Կոնգրէսին հետեւողական լինել ու պաշտօնապէս ճանաչել հայերի, յոյների եւ ասորիների դէմ իրենց պատմական հայրենիքում՝ Անատոլիայում գործած վայրագութիւնների փաստը: