Աղբիւր՝ www.yerkir.am

 

Գերմանիայի կառավարութիւնը յայտարարել է, որ քննարկում է ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք միջոցառումներին մասնակցելու` Հայաստանի հրաւէրը:

Ըստ Haberler-ի` 1915 թուականի իրադարձութիւնները «ջարդեր ու տեղահանութիւն» որակող Գերմանիայի կառավարութիւնն ասել է. «Դաշնային կառավարութիւնն աչքի է անցկացնում Օսմանեան կայսրութիւնում 1915-1916 թուականներին տեղի ունեցած ջարդերի ու տեղահանութեան 100-ամեայ տարելից միջոցառումներին մասնակցելու հնարաւորութիւնը»։

Դաշնային կառավարութիւնը նշել է նաեւ, որ 1915 թուականին տեղի ունեցած իրադարձութիւնների վրայ լոյս սփռելու համար արուած բոլոր նախաձեռնութիւններին ուրախութեամբ է արձագանքում: «Ջարդերի ու տեղահանութիւնների բացայայտումը նախ Թուրքիայի ու Հայաստանի հարցն է: Գերմանական կառավարութիւնը յարգանքով է մօտենում թուրքական ու հայկական կողմերի յարաբերութիւնները կարգաւորելու համար արուած համարձակ քայլերին: Երկու կողմերի մերձեցումն ու պատմաբանների յանձնաժողովի ստեղծման համարձակութիւն ցուցաբերելը կարեւոր է»,- նշել է Գերմանիայի կառավարութիւնը: