Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հարիւրամեակին ընդառաջ՝ Ցեղասպանութեան թանգարան ինստիտուտում հրատարակւած բոլոր գրքերը երեք մշտական հասցէատէր են ունենալու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն եւ վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն:

«Հայոց ցեղասպանութեան լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդէսից յետոյ աշխատութեան հեղինակ Հայկ Դեմոյեանն այսօր գրքի երեք օրինակ մակագրեց հենց այս երեք հասցէատերերի համար:

Ցեղասպանութեան թանգարան ինստիտուտի տնօրէն, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող յանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյեանի այս աշխատութեան մէջ ամփոփւած են եզակի նիւթեր 19-20-րդ դարերի միջազգային մամուլից:

Գիրքը լոյս է տեսել երկու լեզուներով՝ հայերէն եւ անգլերէն: