Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թւականի ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ Ս. Պատարագ կը մատուցի: Հռոմի հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների մասնակցութեամբ Պատարագի ժամանակ այս մասին յայտարարել է Բուէնոս Այրեսի կարդինալ-արքեպիսկոպոս Մարիօ Փոլին:

Տիրամայր Նարեկի հայ կաթոլիկ եկեղեցու հովիւ Պաբլօ Հաքիմեանը յայտնել է, որ այսպիսով Հռոմի պապն ընդունել է Հայ կաթոլիկ եկեղեցու հրաւէրը:

Prensa Armenia-ն յիշեցնում է, որ մէկ տարի առաջ Ֆրանցիսկոսը հիւրընկալել էր Հռոմում Հայոց կաթողիկէ եկեղեցու առաջնորդ պատրիարք Ներսէս Պետրոս 19-րդին եւ Հայոց ցեղասպանութիւնը վերապրած մի ընտանիքի անդամի: Հիւրընկալութեան ընթացքում բռնելով այդ աղջկայ ձեռքը՝ Պապն ասել է, որ դա 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւնն էր: Թուրքիայի Արտգործնախարարութիւնը պատասխան յայտարարութիւն էր տարածել՝ պնդելով, թէ Հռոմի պապի արտայայտութիւնները բացարձակապէս անընդունելի են: