Աղբիւր՝ www.yerkir.am

Պաշտօնական Բաքուն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական  ընտրութիւններից յետոյ  Հայաստանի նոր կառավարութիւնը կը հասկանայ Ադրբեջանի «Օկուպացւած տարածքներից» զինւած ուժերը դուրս բերելու անհրաժեշտութիւնը: Այդ մասին ասւում է Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութիւնում. յայտնում է Интерфакс-Азербайджан-ը:

«Յոյս ունենք, որ ընտրութիւններից յետոյ ՀՀ կառավարութիւնը կը հասկանայ, որ երկրի կայուն զարգացման համար չկայ այլ ելք, քան զօրքերի դուրս բերումը Ադրբեջանի օկուպացւած տարածքներից»,- ասւում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանութիւնում Ֆրանկոֆոնիայի ժամանակ ընդունւած բանաձեւի վերաբերեալ, որում ԼՂ հակամարտութեան մասին կէտ է առկայ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ նշում է, որ, չնայած Հայաստանի` Ֆրանկոֆոնիայի կազմակերպութիւնը չարաշահելու ջանքերին, բանաձեւում ընդգծւում է, որ հակամարտութեան կարգաւորման հիմքն է Հելսինկեան եզրափակիչ ակտը: