Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքիայում «Շաբաթ օրւայ մայրեր» նախաձեռնութեան ակտիւիստները շաբաթ առաւօտեան հաւաքւել են Ստամբուլի Իստիկլալ պողոտայում՝ նախաձեռնութեան 700-րդ շաբաթւայ եւ հաւաքի առթիւ: Բողոքի երթն անկարգութիւնների է վերածւել, երբ ոստիկանութիւնը փորձել է կանգնեցնել ակտիւիստներին՝ յայտնելով, որ կառավարութիւնն արգելել է հաւաքի անցկացումը: Այս մասին յայտնում է France Arménie-ն։

Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցութեան անդամներ Ահմեդ Շըքն ու Կարօ Փայլանը փորձել են միջամտել և նոյնպէս կոշտ վերաբերմունքի են ենթարկւել ոստիկանների կողմից։