Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելա Մերկելի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած բանակցութիւնների հիմնական օրակարգային թեմաներից մէկը եղել է ԼՂ հակամարտութեան կարգաւորումը: Այս մասին յայտնում է գերմանական DPA լրատւական գործակալութիւնը:

Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան կը շարունակի ջանքեր գործադրել՝ հակամարտութեան քաղաքական լուծմանը հասնելու նպատակով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանից Ադրբեջան է մեկնել օգոստոսի 25-ին: Բաքւում կայացել են Մերկել-Ալիեւ դեմ առ դեմ բանակցութիւնները, որոնց յաջորդել են ընդլայնւած կազմով քննարկումները: