Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում հետաքննութիւն է սկսւել երկրի գլխաւոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ. նա թւիթերեան իր էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարն է հրապարակել:

Ըստ Cumhuiyet-ի` Քըլըչդարօղլուն հրապարակել է ծաղրանկար և գրել. «Հիտլերն էլ էր այսպիսին, Մուսոլինին էլ։ Դու պէտք է կարողանաս հանդուրժել քննադատութիւնը։ Այս ծաղրանկարը հրապարակելու եմ, իմ կուսակցութեան պատգամաւորներն էլ թող հրապարակեն»: