Աղբիւր՝ www.yerkir.am

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատւիրակութեան անդամ Արփինէ Յովաննիսեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Ադրբեջանցիների հերթական զաւեշտալի յայտարարութիւնը.

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկւեց «Մշակութային ժառանգութեան դիտաւորեալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկոյցը։ Որքան էլ զաւեշտալի հնչի ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանութիւններին կոչ էին անում չկրկնել նախկին իշխանութեան «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգութիւնը «գրաւեալ» տարածքներում։ Թեմայի շուրջ ելոյթ ենք ունեցել ես եւ Նաիրա Զոհրաբեանը՝ վեհաժողովին ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի մշակութային ժառանգութեան ոչնչացմանն ուղղւած գործողութիւնները»։