Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թուրքիայի մէջլիսի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի յայտարարութեան հիման վրայ Անկարայի գլխաւոր դատախազը հետաքննութիւն է սկսել: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DW-ն, Փայլանը գործում ներգրաււելու է որպէս վկայ:

Փայլանն աւելի վաղ յայտարարել էր, որ, ըստ իր տեղեկութիւնների, Թուրքիայից Եւրոպա տեղափոխւած հայերի, ալեւիների, ինչպէս նաեւ ընդդիմադիր թուրք լրագրողների, գրողների ու մտաւորականների հանդէպ մահափորձեր են նախապատրաստւում:

DW-ն հարցի առնչութեամբ դիմել է նաեւ Գերմանիայի անվտանգութեան մարմիններին, ովքեր նշել են, որ իրենք «Տեղեակ են վտանգներից»:

«Մենք հետեւում ենք զգայուն հարցերին եւ գնահատում ենք իրավիճակը: Տեղեակ ենք, որ հարցի առնչութեամբ եղել են յայտարարութիւններ եւ փորձում ենք հասկանալ այդ տեղեկատւութիւնը` պաշտպանական միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- նշել է Գերմանիայի անվտանգութեան մարմիններում DW-ի աղբիւրը: