Աղբիւր՝ www.yerkir.am

Ադրբեջանը շարունակւմ է համալրել իր «սեւ ցուցակը»: Այս անգամ Բաքւին չի գոհացրել CNN-ի հաղորդավարի այցը Արցախ:

Այսպէս` CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շէֆ-խոհարար Էնթօնի Բըրդէյնը կը ներառւի Ադրբեջանի «սեւ ցուցակում» Արցախ այցելելու համար: Այդ մասին յայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավար Հիքմեթ Հաջիեւը. յայտնում է АПА-ն:

Բըրդէյնն օրերս Շուշի է այցելել իր «էնթօնի Բըրդէյն. անյայտ վայրեր» հաղորդման նկարահանման համար: Յիշեցնենք, որ նա Հայաստան էր ժամանել Սերժ Թանկեանի հետ: Հաղորդավարի նկարահանումների առաջին կանգառը «Նարեկացի» արւեստի միութիւնն էր, որտեղ նա այցելել էր Սերժ Թանկեանի հետ. Բըրդէյնի ֆիլմում ընդգրկւելու են նաեւ «Նարեկացի» նւագախմբի կատարումները: Իսկ Արցախ այցի ժամանակ Բըրդէյնը  համտեսել էր ժինգեալով հաց, շիլայ, խորոված, մածուն, թթի եւ հոնի օղի: Ամբողջ ընթացքում նկարահանող խմբին ուղեկցել էր Սերժ Թանկեանը, ով Instagram-ի իր էջում գրել էր. «Շնորհակալութիւն Էնթօնի Բըրդէյն` Հայաստան գալու եւ տեսնելու համար` իրականում այն ինչ է»: 

Նշենք, որ 2014-ին CNN-ը «Ճանապարհին» հաղորդաշարի շրջանակներում նոյնպէս անդրադարձել էր Հայաստանին: