Աղբիւր՝ www.yerkir.am

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանը հոկտեմբերի 20-ին Բրիւսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: 

Հանդիպմանը քննարկւել են հայրենիք-սփիւռք, եկեղեցի-հասարակութիւն փոխյարաբերութիւններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարւել նաեւ մեր հանրապետութիւնում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնաւորապէս, Նոր Կիլիկիայ բնակավայրի յետագայ զարգացմանն առնչւող խնդիրներին:

Նախագահ Սահակեանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դերը սփիւռքում հայապահպանութեան, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապէս սատարելու գործում: