Աղբիւր՝ www.yerkir.am

Գերմանիայում լոյս է տեսել Նոբելեան մրցանակակիր, թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի  «Կարմիր մազերով կինը» վէպի գերմաներեէն թարգմանութիւնը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ «Deutsche Welle» (DW) լրատւամիջոցի թուրքական ծառայութեան՝ գրքի շնորհանդէսին մասնակցելու նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին: Մամուլի ասուլիսի ժամանակ նա խօսել է ոչ միայն իր գրքի, այլեւ Թուրքիա-Եւրոպա յարաբերութիւնների մասին: Գրողը համոզւած է, որ Թուրքիայի ապագան միայն այն դէպքում լաւը կը լինի, եթէ մշակութապէս աւելի մերձենա Եւրոպային, բայց այժմ Թուրքիան հեռանում է Եւրոպայից եւ դառնում բռնապետական երկիր: Եւ հէնց այս խնդիրն է հիմնականում, որ արծարծւել է վերոնշեալ գրքում:

«Կարմիր մազերով կինը» վէպը սիրոյ պատմութիւն է, որը տեղի է ունեցել Ստամբուլից ոչ հեռու գտնւող մի քաղաքում` 80-ականներին: Գլխաւոր հերոսներն են վարպետ Մեհմեթը եւ նրա կրտսեր օգնական, ուսանող Ջեմը: Նրանք աշխատում են մի ջրհորում, որտեղից շատ դժւարութեամբ խմելու ջուր են հաւաքում: Երիտասարդ հերոսը մի կողմից ծանօթանում է այնպիսի մարդկային յատկանիշների հետ, ինչպիսիք են սէրը, պատասխանատւութիւնը եւ ազատութիւնը: Միւս կողմից` վէպում  ներկայացւած են հայր-որդի փոխայարաբերութիւնները` խօսքի, մտքի ազատութեան համատեքստում:

Գրքում  նշւում է, որ «Ստամբուլը  Եւրոպային մօտ գտնւող  ջրհորում է ընկած, որտեղ ջուր չկայ»: