Աղբիւր՝ www.yerkir.am

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Հասան Ռոհանիին` Թեհրանի կենտրոնում գտնւող առեւտրային շէնքում բռնկւած հրդեհի եւ փլուզման դէպքի կապակցութեամբ, որի հետեւանքով զոհւել եւ վիրաւորուել են իրենց ծառայողական պարտքը կատարող անձնւէր փրկարարներ եւ հրշէջներ:

«Վստահ եմ, որ բարեկամ ¬Իրանի համապատասխան մարմինների ձեռնարկած վճռական միջոցառումները թոյլ կը տան յաղթահարելու աղէտի հետեւանքները: Խորին ցաւակցութիւն եւ զօրակցութիւն եմ յայտնում զոհւածների ընտանիքներին եւ հարազատներին` մաղթելով համբերութիւն, ուժ ու կորով, իսկ վիրաւորներին` շուտափոյթ ապաքինում»,-ասւած է Նախագահի ցաւակցական հեռագրում: