Աղբիւր՝ www.yerkir.am

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ կեանքի է կոչւել Հայաստանում հաստատւած սփիւռքահայերի խորհրդատւութեան գրասենեակը:

Գրասենեակի գործառոյթն է խորհրդատւական օգնութիւն տրամադրել Հայրենիքում հաստատւած մեր հայրենակիցներին, ճիշտ ուղղորդել նրանց խնդիրների լուծման հարցում:

Գրասենեակը խորհրդատւութիւն կը տրամադրի  ՀՀ քաղաքացիութիւն ձեռք բերելու, կացութեան, վարորդական  իրաւունք ստանալու, գրանցման, հայկական բանակում ծառայելու, նաև կրթական, առողջապահական, ապահովագրութեան, աշխատանքային, շարժական և անշարժ գոյքի գրանցման և այլ հարցերում:

Խնդիրների լուծման համար գրասենեակը նաև պատրաստ է դիմել պատկան մարմիններին ու կառոյցներին, պաշտօնատար անձանց:

Սփիւռքահայերի խորհրդատւութեան գրասենեակի հասցէն է՝ Հանրապետութեան 30, «Սիմոն Վրացեան» կենտրոն, 1-ին յարկ, 16-րդ սենեակ:

Դիմատետրի էջ՝ Հայրենադարձ/ Repat

Հեռախօսահամար՝ 094-94-519-119

Էլ. հասցէ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Գրասենեակն աշխատում է ամէն օր` Երևանի ժամանակով 11:00-15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: