Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ այցի դէմ բողոքի ցոյց է անցկացւել Վաշինգտոնում` Թուրքիայի  դեսպանատան մօտ:

ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ հայերի, քրդերի եւ եզդիների մասնակցութեամբ  ցոյցը վերածւել է ծեծկռտուքի, երբ էրդողանամէտ խմբերը յարձակւել են խաղաղ ցուցարարների վրայ: 

Բախումների հետեւանքով վիրաւորւել է ինը մարդ, նրանք տեղափոխւել են հիւանդանոց: Առնւազն մէկը ծանր վիճակում է:

Վաշինգտոնի ոստիկանութեան խօսնակ Դասթին Սթերնբեքը նշել է, որ երկու մարդ է ձերբակալւել: