Աղբիւր՝ www.yerkir.am

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինեանին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը:

«Հիմք ընդունելով Սահմանադրութեան 149-րդ յօդւածի 1-ին մասը` Նիկոլ Փաշինեանին  նշանակել վարչապետ»,- ասւած է ՀՀ նախագահի հրամանագրում: