Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԱԺ առաջիկայ արտահերթ ընտրութիւններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կը քւէարկի 729 ՀՀ քաղաքացի: Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում այս մասին յայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչեանը:

«Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններին արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների էլեկտրոնային եղանակով քւէարկութիւնը կազմակերպելու համար մենք ստացել ենք համապատասխան գրութիւն ՀՀ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութիւնից, որում տեղեկացւում է, որ մինչեւ սահմանւած ժամկէտի աւարտը իրենք տեղեկատւութիւն են ստացել միայն արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարութիւններից: ԱԳՆ-ի ցուցակով ներկայացւել է 253 քւէարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քւէարկող-ընտրող: Էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիւը 729 է»,- նշեց Մուկուչեանը: