Աղբիւր՝ www.yerkirmedia.am

«Սոյն թւականի յունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարութեանը, խնդրելով թոյլատրել որոշ քաղաքացիների մօտենալ Գիւննութ աւերակ բնակավայրի հարաւային արւարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատւածում ադրբեջանական կողմը յայտնել է առաջին անգամ։

Հայկական կողմը հաւատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապէս կատարելով լարւածութեան թուլացման քայլեր, համաձայնել է թոյլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մօտենալ գերեզմանատեղիին»։

Այս մասին իր ֆէյսբուքեան էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը։