Աղբիւր՝ www.himnadram.org

«Բերքառատ Արցախ»․ այս խորագիրն է կրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Արցախի բերքառատութիւնը ապահովւելու է երկու խոշոր ծրագրով՝ նախ Արցախի տարածքում իրականացւելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայւելու են արեւային էներգետիկ կայաններ (solar power stations)։ Մարաթոնը կանցկացւի նոյեմբերի 23-ին։ Հեռուստամարաթոնի գլխաւոր հովանաւորն է Inecobank-ը, հեռարձակման հովանաւորը՝ Unibank-ը։

Հեռուստամարաթոնն ամէն տարի իրականացւում է ԱՄՆ-ի Լոս Անջելեսում։ Գործունէութեան 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մօտ 700.000 նւիրատուների շնորհիւ աւելի քան 50.000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 330 միլիոն ԱՄՆ դոլար արժողութեամբ: Կառուցւել, վերակառուցւել և իրականացւել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտէզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն եւ բնակարան, 75 առողջապահական հաստատութիւն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքոյ անցկացւած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակւել է 15.428.777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղւել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչութեան անվտանգութեանն ու պաշտպանութեանն ուղղւած միջոցառումներին, Արցախի բազմազաւակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։