Աղբիւր՝ www.yerkir.am

7 Յուլիսի 2017 առաւօտւանից հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը` օգտագործելով ինչպէս հրաձգային զինատեսակներ, այնպէս էլ Դ-30 եւ Դ-44 տիպի հրանօթներ, տարբեր տրամաչափի ականանետներ ու նռնականետներ:

Ադրբեջանական զինուժի արկակոծութեան արդիւնքում տարբեր աստիճանի բեկորային վիրաւորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարեանը (ծն. 1969թ.), Համբարձում Կարապետի Յարութիւնեանը (ծն. 1997թ.) եւ Վահէ Գագիկի Բադալեանը (ծն. 1998թ.):

Հակառակորդի նախայարձակ ակտիւութիւնը ճնշելու համար ՊԲ առաջապահ զօրամասերն իրականացնում են պատասխան գործողութիւններ:

Առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղւած գործողութիւնների ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն