Աղբիւր՝ www.yerkir.am

ԿԸՀ-ն ամփոփել է 2009 ընտրատեղամասերից ստացւած արդիւնքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչեանը ներկայացրեց ստացւած ձայների պատկերը: Ընտրողների ընդհանուր թիւը կազմել է 2 588 590 մարդ, որից ընտրութեանը մասնակցել են 1 577 323 ընտրող: 6701 քւէաթերթիկ անվաւեր է ճանաչւել: Ըստ այդ տւեալների` ԱԺ ընտրութիւններին մասնակցած քաղաքական ուժերը ստացել են ընտրողների հետեւեալ քանակի քւէներ. 

ՀՀԿ- 771 247 ձայն կամ 49.12 տոկոս 
«Ծառուկեան» դաշինք- 428 965 ձայն կամ 27.32 տոկոս 
«Ելք»- 122 049 ձայն կամ 7.77 տոկոս 
ՀՅԴ- 103 173 ձայն կամ 6. 57 տոկոս
ՀՎԿ- 58 277 ձայն կամ 3.71 տոկոս 
ՕՐՕ- 32 504 ձայն կամ 2.07 տոկոս 
Կոնգրէս-ՀԺԿ դաշինք- 25 975 ձայն կամ 1.65 տոկոս
«Ազատ Դեմոկրատներ»- 14 746 ձայն կամ 0.94 տոկոս 
ՀԿԿ- 11 745 ձայն կամ 0.75 տոկոս