Ս/թ օգոստոսի լոյս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանւած աւտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սիւնիքի մարզի Կապանի «Սիւնիք» օդանաւակայանի յարակից տարածք եկած անյայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սիւնիք» օդանաւակայանի ուղղութեամբ եւ հեռացել։ Ըստ yerkir.am-ի, այս մասին յայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Փամփուշտներից երկուսը վնասել են օդանաւակայանի պատուհաններից մէկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանութիւններին կոչ ենք անում պատշաճ քննութիւն իրականացնել դէպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադէպերի կրկնութիւնը բացառելու համար։

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զօրքերը պատրաստ են համատեղ քննութեան եւ/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանիւթեր։

Ստորագրահաւաքին մասնակցելու համար սեղմել հետեւեալ յղումը.

https://www.karzar.net/82029

Իրանական “Karzar.net” կայքում մեկնարկել է ստորագրահաւաք, որը դատապարտում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը եւ կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ Արցախում հումանիտար աղէտը կանխելու ուղղութեամբ։

Ստորագրահաւաքը նախաձեռնել է «Անահիտ» գիտամշակութային եւ գրական հանդէսի խմբագրական խորհրդի քարտուղար Աբբաս Էղբալ Մեհրանը։

«Սննդամթերքի եւ դեղօրայքի առաքման արգելափակումը եւ Արցախի 120 000 հայ բնակչութեան շրջափակումը Բաքւի հանրապետութեան կազմակերպած ցեղասպանական գործողութիւններից են Արցախի հայութեան նկատմամբ, որն իրականացւում է Լաչինի անցակէտի արգելափակմամբ՝ դէպի Արցախ պարենային եւ դեղօրայքի օգնութեան մատակարարումը կանխելու նպատակով։

Հարեոան երկիր Իրանը ցաւ է ապրում՝ տեսնելով տեղի ունեցող վերջին իրադարձութիւնները։ Պարզ է, որ այն կանհանգստացնի իւրաքանչիւր մարդու՝ անկախ դաւանած կրօնից կամ ազգութիւնից։ 

Բաքւի հանրապետութեան կողմից միանգամայն կեղծ պատճառներով Արցախում բնակւող 120 000 հայերի ապօրինի շրջափակումը փաստում է, որ այդ երկիրը իրականացնում է պետականօրէն կազմակերպւած եւ ծրագրւած ցեղասպանութիւն։

Արցախի շրջանում սննդամթերքի բացակայութիւնը,  դեղօրայքի եւ բժշկական սարքաւորումների պակասը, տեղի 2000 յղի կանանց եւ 30 000 երեխաների շրջափակումը փաստում է, որ Բաքւի հանրապետութիւնը ակնյայտօրէն անտեսում է միջազգային պայմանագրերը եւ յայտարարութիւնները։ Մասնաւորապէս՝ Հաագայի միջազգային դատարանի վճիռը, որը դատապարտում է Լաչինի անցակէտի անօրինական արգելափակումը։

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ երկրների կողմից Լաչինի անցակէտի արգելափակման անտեսումը, Արցախին սննդով ու դեղօրայքով ապահովելու պատրաստակամութեան պակասը վկայում է աղէտի խորութիւնը ընկալելու մարդկային անտարբերութեան մասին, որի ականատեսն ենք այսօր Արցախում։

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպութիւնների ու մարդու իրաւունքների անգործութիւնը Բաքւի հանրապետութեանն աւելի մեծամիտ են դարձրել՝ արցախցիներին թողնելով դժւարութիւնների մէջ։

Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը բանաձեւ ընդունի, որը կը պարտաւորեցնի Բաքւի հանրապետութեանը վերացնել Լաչինի անցակէտի արգելափակումը՝ ապահովելով Արցախի բնակիչների անվտանգութիւնը։

Այս առումով ցանկացած ձախողում կը հանգեցնի 1915 թւականին Օսմանեան կայսրութեան կողմից կազմակերպած հայերի ցեղասպանութեան կրկնութեանը, իսկ դա նշանակում է, որ ցեղասպանութիւնը եւ Արցախի հայութեան էթնիկ զտումները շարունակւում են Բաքւի կառավարութեան գիտակցութեան մէջ»,- ասւած է յայտարութեան տեքստում։

 

Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը գրում է. 

«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրւայ ընթացքում ոտքով մօտ երկու տասնեակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բաւականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր յաջորդ հանդիպումը տեղի կունենայ վաղը, յուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կը ներկայացւեն վերջին երկու օրւայ աշխատաանքները, երկրում ստեղծւած վիճակը, ինչպէս նաեւ կը որոշենք յետագայ անելիքները։

Ի դէպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդէն տեղադրւել են:

Արցախի համաժողովրդական շարժումն այլեւս իրականութիւն է,  ի հեճուկս իրենց իրական դէմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»։

Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանութիւններով ու յարակից կառոյցներով ու միութիւններով, իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի յայտարարութեան` մերժելով Արցախի Հանրապետութիւնը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան մաս նկատելու որեւէ մօտեցում ու ճիգ ոեւէ մէկուն, եւ այս պարագային յատկապէս Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ու իշխանութեան կողմէ։

Արդարեւ, 10 Դեկտեմբեր 1991-ին համաժողովրդային քուէարկութեամբ Արցախը ինքնիշխանութեան իր հաւաքական կամքը արդէն արտայայտած է եւ ապա Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհուրդը 8 Յուլիս 1992-ին վերաշեշտած է Արցախի ինքնիշխանութիւնը։

Միջազգային օրէնքին համաձայն ժողովուրդ մը ինքնորոշման իրաւունք ունի։ Հետեւաբար, Արցախի ժողովուրդի ինքնորոշման արդար իրաւունքը չի կրնար զոհը դառնալ շրջանէն ներս համապարփակ խաղաղութեան հաստատման եւ Ազրպէյճանի հողային ամբողջականութիւնը ճանչնալու փորձերուն։

Հարկ է ըլլալ արթուն, հեռատես ու մանաւանդ՝ միակամ։ Արցախը Ազրպէյճանի հողային ամբողջականութեան մաս կազմելով ոչ միայն պիտի վտանգուի Արցախի ժողովուրդին ապահովութիւնը, այլ նաեւ Հայաստանի գերիշխանութիւնը ու անվտանգութիւնը։

Մեր պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին, կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն համախմբուելու եւ զօրակցելու Արցախին։

 

ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ

 

23 Մայիս 2023
Անթիլիաս, Լիբանան

Դիւերսիոն ներթափանցման հետեւանքով զոհւել է ոստիկանութեան 3 ծառայող: Ըստ «yerkir.am»-ի այս մասին յայտնում են Արցախի ՆԳ նախարարութիւնից:

Այսօր առաւօտեան` ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիւերսիոն խումբը «Խայփալու» կոչւող տեղանքում թիրախաւորել եւ կրակ է բացել ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան անձնակազմի հերթափոխի մեքենայի վրայ:

Դիւերսիոն ներթափանցման հետեւանքով զոհւել է ոստիկանութեան 3 ծառայող։ Եւս մէկ ծառայող ստացել է հրազէնային վիրաւորում եւ գտնւում է հանրապետական բժշկական կենտրոնում` բժիշկների հսկողութեան տակ:

ՆԳ նախարարութիւնն այս ծանր պահին կիսում է զոհւած ոստիկանների կորստի վիշտը, զօրակցութիւն յայտնում նրանց ընտանիքների անդամներին:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքերի ուղղութեամբ: Այս մասին յայտնում են ՊՆ-ից:

Ժամը 22:00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին յարաբերականօրէն կայունացել է: 

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

 

Սեպտեմբերի 13-ի ժամը 08:00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխութիւններ չի կրել: Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղութիւններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ` թիրախաւորելով թէ՛ ռազմական, եւ թէ՛ քաղաքացիական ենթակառուցւածքները:

Սահմանի որոշ հատւածներում դիրքային մարտերը նոյնպէս շարունակւում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

Ադրբեջանի կողմից իրականացւած լայնածաւալ ագրեսիայի հետեւանքով ստեղծւած իրադրութիւնը ներկայացւել է Հայաստանի Հանրապետութիւնում հաւատարմագրւած դեսպանութիւնների ռազմական կցորդներին եւ նշւել, որ տեղի ունեցածի եւ դրա յետագայ զարգացումների ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:

Պաշտպանութեան նախարարութիւնը կը շարունակի պարբերաբար հանդէս գալ իրադրութեան վերաբերեալ պաշտօնական հաղորդագրութիւններով:

ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից նախապէս տեղեկացրել էին, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի եւ Ջերմուկի ուղղութեամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիւ կրակ վարել հայկական դիրքերի ուղղութեամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ Հայաստանում յայտարարւում է երկօրեայ սուգ:

«Ղեկավարւելով «կառավարութեան կառուցւածքի եւ գործունէութեան մասին» օրէնքի 7-րդ յօդւածի 5-րդ մասով`

Ի յիշատակ 2022 թւականի օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի եւ պայթիւնի հետեւանքով զոհւած քաղաքացիների` Հայաստանի Հանրապետութիւնում 2022 թւականի օգոստոսի 17-18-ը ներառեալ յայտարարել սուգ»,- նշւած է Նիկոլ Փաշինեանի ստորագրած որոշման մէջ:

Օգոստոսի 16-ին, ժամը 08:12-ի դրութեամբ հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակւում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութիւնը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդիւնքում յայտնաբերւել է 16 քաղաքացու դի:

Երեւան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնութիւն, դուրս է գրւել:

Օգոստոսի 14-ին, ժամը 13:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացւել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթիւն: Ըստ ԱԻՆ-ի, այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը:

Հրդեհի բարդութեան «Թիւ 2» կանչով դէպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան հրշէջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշւարկ, աւտօսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիւ, Փրկարարական ուժերի վարչութեան յատուկ նշանակութեան փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը եւ Հոգեբանական աջակցութեան բաժնի հերթապահ հոգեբանը:

14 Օգոստոսի 2022-ի, ժամը 17:36-ի դրութեամբ կայ 1 զոհ. տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխւած քաղաքացիների թիւը հասել է 51-ի: Այս մասին յայտնում են ՀՀ Առողջապահութեան նախարարութիւնից:

28 Ապրիլի 2022 հինգշաբթի

 

Հայաստանում կորոնավիրուսային հիւանդութեան (COVID-19) համաճարակային կայուն իրավիճակով եւ դէպքերի նւազմամբ պայմանաւորւած, ինչպէս նաեւ հաշւի առնելով միջազգային փորձը եւ այն հանգամանքը, որ մի շարք երկրներ արդէն իսկ մեղմացրել են երկիր մուտք գործելու սահմանափակումները, ուժը կորցրած են ճանաչւում ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութիւնը:

Մասնաւորապէս` պետական սահմանի ցամաքային, ինչպէս նաեւ օդանաւակայաններում տեղակայւած անցման կէտերով Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործելիս այլեւս չի պահանջւի ներկայացնել ՊՇՌ կամ արագ ախտորոշիչ թեստով հետազօտութեան սերտիֆիկատ կամ պատւաստման սերտիֆիկատ` ներառեալ գնացքների անձնակազմի, վարորդների, օդաչուների համար:

Նշւած փոփոխութիւններն ուժի մէջ են մտնում մայիսի 1-ից:

ՀՀ Ազգային ժողովն ընտրեց Հայաստանի Հանրապետութեան 5-րդ նախագահին: Իշխանութեան թեկնածու Վահագն Խաչատուրեանը ընտրւեց ՀՀ նախագահ: Ըստ Tert.am-ի հաղորդում է alikonline.ir-ը:

Նշենք, որ Վահագն Խաչատուրեանը երէկ չէր ընտրւել ՀՀ նախագահ, որովհետեւ խորհրդարանը չէր կարողացել ապահովել կողմ ձայների բաւարար քանակը՝ 81 ձայն: Վահագն Խաչատուրեանն ստացել է 69 կողմ, 0 դէմ ձայներ:

Ըստ Սահմանադրութեան՝ երկրորդ փուլով նախագահ ընտրելու դէպքում անհրաժեշտ է  պատգամաւորների կողմ ձայների 3/5-ը:

Փակ գաղտնի քւէարկութեան արդիւնքները յայտարարեց Հաշւիչ յանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայեանը: Նախագահի ընտրութեան երկրորդ փուլի քւէարկութեանը մասնակցել էր 71 պատգամաւոր, որոնք բոլորն էլ կողմ էին քւէարկել:

Այսպիսով, ՀԱԿ կուսակցութեան վարչութեան նախկին անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրօք Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Վահագն Խաչատուրեանը ՀՀ 5-րդ նախագահն է:

Որոշել եմ մօտ չորս տարի ակտիւ աշխատելուց յետոյ հրաժարական տալ Հանրապետութեան նախագահի պաշտօնից՝ այս բովանդակութեամբ յայտարարութիւն է տարածել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը։

Յայտարարութեան մէջ ասւում է․ 

1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխութիւնների հետեւանքով մեր ժողովրդին մեծագոյն հնարաւորութիւն ընձեռւեց ստեղծել իր անկախ պետութիւնըՄեր առաքելութիւնը ոչ թէ մի դրօշը մէկ ուրիշով փոխարինելն էրայլ՝ կառուցել երկիրորը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգութիւնըառաջընթացը եւ բարգաւաճումը:

Ընդգծում եմ՝ անկախ պետութեան գոյութեան հիմնական իմաստը պատասխանատւութիւն ստանձնելու ու կրելու կարողութիւնն էերբ ինքներս ենք գիտակցումոր միայն մենք ենքորպէս մէկ միասնական մարմինսեփական յաղթանակներ կերտողը եւ սեփական պարտութիւնների մեղաւորը:

Նման պատմական հնարաւորութեամբ ոգեւորւած՝ եսինչպէս եւ իմ շատ հայրենակիցներնւիրւեցի այդ առաքելութեանըՏարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցութեան ակտիւութիւնը փոխւում էրբայց ես չէի դադարում հաւատալ մեր վերջնական համազգային յաջողութեանըԵւ հէնց դա էր Հայաստանի նախագահի պաշտօնը զբաղեցնելու առաջարկութեանը համաձայնելու իմ գլխաւոր շարժառիթը:

Ընդունելով այդ կարեւոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արւած առաջարկութիւնիցըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ եւ հնարաւորութիւններ՝ ազդելու արտաքին քաղաքական եւ տնտեսականներդրումային քաղաքականութեան վրայՍփիւռքի հետ յարաբերութիւնների վրայինչպէս նաեւ միջազգային ասպարէզում համազգային շահերն առաջ մղելու եւ նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևաւորելու համար:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թապրիլ-մայիսեան իրադարձութիւնները...

Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտւեցի այդ պահինՊատասխանն ակնյայտ է՝ այն պատասխանատւութեան պատճառովորը ես վերցրել էի ինձ վրայ՝ ստանձնելով Հանրապետութեան նախագահի պաշտօնըԵս պարտաւոր էի անել ինձնից կախւած ամէն ինչ՝ բացառելու ներքին պառակտման յետագայ խորացումըհնարաւոր բախումներըորոնք կարող էին յանգեցնել չափազանց բացասական հետեւանքներիԵս նաեւ ձգտում էի իմ երկարամեայ աշխատանքի շնորհիւ ձեռք բերած հեղինակութիւնըկապերը եւ իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ եւ կայուն պետականութեան կառուցմանը:

Կրկին կարող է հարց առաջանալթէ ինչու՞ Նախագահը չկարողացաւ ազդել այն քաղաքական իրադարձութիւնների վրայորոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամիՊատճառը կրկին ակնյայտ է՝ համապատասխան գործիքների պակասըգործիքներորոնցով ցանկացած պետական պաշտօնեայի օժտում է բացառապէս մէկ փաստաթուղթ՝ ՍահմանադրութիւնըՀէնց գործող հիմնական օրէնքի մէջ են թաքնւած մեր որոշ կարեւոր խնդիրների արմատները:

Մենք ունենք պարադոքսալ իրավիճակերբ Նախագահը ստիպւած է պետականութեան երաշխաւոր լինել՝ փաստացի չունենալով որեւէ իրական գործիքՍահմանադրութիւնը նաեւ ենթադրում է մէկ ինստիտուտի գերակայութիւն միւսի նկատմամբՍփիւռքի յայտնի մասնագէտների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համարեւ այլն:

Մենք խորհրդարանական հանրապետութիւն ենք ձեւովբայց ոչ բովանդակութեամբԻմ առաջարկութեան իմաստը եւ նպատակը եղել է ոչ թէ կառավարման մի ձեւից միւսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականիանցնելըայլ՝ զսպումների եւ հակակշիռների վրայ հիմնւած պետական համակարգ ստեղծելըԱռանց դրա դժւար է խօսել նշանակալից ձեռքբերումների մասինքանի որ առաջընթացի եւ յաջողութեան հնարաւոր է հասնել միայն կանխատեսելի եւ ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմոր ստեղծւել է սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովինչի համար շնորհակալութիւն եմ յայտնում կառավարութեանըԵս յույս ունեմորի վերջոյսահմանադրական փոփոխութիւնները տեղի կունենանեւ յաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կը կարողանան աշխատել աւելի հաւասարակշռւած եւ համակարգւած միջավայրում:

Մենք ապրում ենք իւրատեսակ իրականութեան մէջիրականութիւնորտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին եւ խաղաղութեանը վերաբերող հարցերի վրայ:

Իրականութիւներբ նա չի կարող վետօ կիրառել այն օրէնքների վրայորոնք համարում է պետութեան եւ ժողովրդի համար ոչ նպատակայարմար:

Իրականութիւներբ Նախագահի հնարաւորութիւններն ընկալւում են ոչ թէ որպէս առաւելութիւն պետութեան համարայլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկւում են որպէս իրենց սպառնացող վտանգ:

Իրականութիւնորտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Իրականութիւնորտեղ աշխարհը գտնւում է մշտական տուրբուլենտութեան գօտումսակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:

Իրականութիւնորտեղ պետութեան գլուխը եւ երբեմն նաեւ նրա ընտանիքը թիրախաւորւում են տարբեր քաղաքական խմբաւորումների կողմիցՎերջիններս այնքան էլ հետաքրքրւած չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներովորքան իմ անցեալովդաւադրութեան զանազան տեսութիւններով ու միֆերովԻմ անձի հանդէպ այդ «մտահոգւածութիւնը» դուրս է գալիս նաեւ բարոյականութեան սահմաններից՝ վերջնական արդիւնքում ուղղակիօրէն բացասաբար ազդելով առողջութեան վրայ:

Ես շատ երկար եմ մտածել եւ որոշել եմ մօտ չորս տարի ակտիւ աշխատելուց յետոյ հրաժարական տալ Հանրապետութեան նախագահի պաշտօնից:

Այդ որոշումը բացարձակապէս էմոցիոնալ չէ եւ բխում է որոշակի տրամաբանութիւնից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին եւ արտաքին քաղաքականութեան արմատական գործընթացների վրայ:

Մեր պետութեան համար այս բարդ փուլումերբ անհրաժեշտ է համազգային միասնութիւննախագահական ինստիտուտը չպէտք է դառնայ բամբասանքների ու դաւադրութեան տեսութիւնների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակութեան ուշադրութիւնը կարեւորագոյն խնդիրներից:

Այսօրինչպէս երբեքանհրաժեշտ են իմաստալիցխորը մտածւածկշռադատւած եւ բովանդակալից գործողութիւններԱյլապէս մենք՝ ողջ աշխարհի հայութիւնըչենք հասնի մեր առաքելութեան նպատակին եւ կը յայտնւենք պատմութեան լուսանցքում:

Մենք այլեւս սխալւելու իրաւունք չունենք:

Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտութիւն յայտնել մեր քաղաքացիներին եւ Սփիւռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամութիւնտոկունութիւնհամբերատարութիւն եւ արիութիւն ցուցաբերելու համար:

Առանձնայատուկ շնորհակալութիւն մեր քաջարի բանակի զինւորներին եւ սպաներինխոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կեանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:

Շնորհակալ եմ նաեւ Հանրապետութեան նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին եւ պետական կառոյցների իմ գործընկերներին՝ համատեղ արդիւնաւէտ աշխատանքի համար:

 

Նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արեւելեան սահմանագօտու ուղղութեամբ` գնդակոծութեան ենթարկելով հայկական դիրքերը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողութիւնների` հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով: Հաղորդում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը:

 Ռուսական կողմի միջնորդութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն` ժամը 18:30-ից ՀՀ արեւելեան սահմանագօտում կրակը դադարեցւել է, իրադրութիւնը յարաբերականօրէն կայունացել է:

 Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկայ եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմի պատասխան գործողութիւնների արդիւնքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիւ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մէկ տասնեակ միաւոր ոչնչացւել կամ շարքից դուրս է բերւել: Հայկական կողմը նոյնպէս կորուստներ ունի: Համաձայն ճշտւած տւեալների հայկական կողմն ունի մէկ զոհ: Վիրաւորների թիւը նոյնպէս ճշտւում է: ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող` 7 պայմանագրային եւ 5 ժամկէտային գերեվարւել են, ինչպէս նաեւ յայտնի է երկու մարտական դիրքի կորստեան մասին:

Նոր տեղեկութիւնների դէպքում պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս կը գայ համապատասխան հաղորդագրութեամբ:

 

Այսօր (10 նոյեմբեր 2021) ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրւանից` ժամը 24:00-ից սկսած` Գորիս-Կապան ճանապարհի հատւածում կիրականացնի սահմանային եւ մաքսային հսկողութեան գործառոյթ, այսինքն` մաքսակէտեր կը տեղադրի: Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարեց ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը: Հաղորդում է Yerkir.am-ը:

«Հայկական կողմը եւս համապատասխան քայլեր կը ձեռնարկի: Այսինքն` ճանապարհի այդ հատւածում եւս կը տեղադրի մաքսային եւ սահմանային հսկողութեան գործառոյթներ իրականացնող կէտեր, եւ այդ աշխատանքները մենք նախապէս արդէն սկսել ենք, որպէսզի այդ ուղղութեամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպէս յայտարարւեց արդէն, պատրաստ է Կապան-Տաթեւ ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երեւան, կարելի է ասել, անվտանգ շահագործւող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլեւս պատրաստ է` ինչպէս ապրանքներ տեղափոխելու, այնպէս էլ այլ տեսակի ցանկացած աւտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է: Շատ կարեւոր է, որ նոր կառուցւած ճանապարհ է»,-ասաց Գրիգորեանը:

«Շուռնուխ Որոտան Ճակատան համայնքների համար, որոնք գտնւում են Գորիս-Կապան ճանապարհին, այս պահին եւս ճանապարհային աշխատանքներ են կատարւում: Դէպի համայնքներ տանող ճանապարհները այս պահին ասֆալտապատ չեն, բայց մօտ ապագայում կը լուծւեն խնդիրները»,- յաւելել է Արմէն Գրիգորեանը:

Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելել են Գեղարքունիքի մարզ: Հաղորդում է ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնը:

Զօրամիաւորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Յարութիւնեանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից յետոյ կազմակերպւել է այց Վերին Շորժայի հատւածի սահմանագիծ:

Հայաստանի Հանրապետութիւնում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը, մտահոգութիւն յայտնելով երկու երկրների սահմանային վէճերի շարունակութեան կապակցութեամբ ընդգծել է երկու կողմերի զսպւածութեան եւ երկու երկրների միջեւ վէճերի խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը: Նա իր ցաւակցութիւնն է յայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհւած զինծառայողների ընտանիքներին:

Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնօրէն ճանաչւած սահմանները յարգելու անհրաժեշտութիւնը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից եւ յայտնել Իրանի Իսլամական Հանրապետութեան պատրաստակամութիւնը` աջակցելու տարածաշրջանում տեւական խաղաղութեան հաստատման հարցում:

 

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Հիմք ընդունելով Սահմանադրութեան 149-րդ յօդւածի 1-ին մասը.

Նիկոլ Փաշինեանին նշանակել վարչապետ»,- ասւած է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ աւելի վաղ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեանը ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին՝ Նիկոլ Փաշինեանին վարչապետի թեկնածու առաջադրելու որոշում է ուղարկել։

Ըստ Սահմանադրութեան, ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ-ի լիազօրութիւնների ժամկէտն սկսւելուց յետոյ անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրութեան 89-րդ յօդւածով սահմանւած կարգով՝ ձեւաւորւած խորհրդարանական մեծամասնութեան ներկայացրած թեկնածուին:

Սա նշանակում է, որ վարչապետ չի ընտրւում ԱԺ-ի կողմից, այլ իրաւունքի ուժով:

 

ՌԴ խաղաղապահ զօրքերի հրամանատարութեան միջնորդութեամբ ձեռք է բերւել պայմանաւորւածութիւն հիւսիս-արեւելեան ուղղութեամբ հայ-ադրբեջանական զօրքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերեալ։ Այս մասին յայտնում են ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից։

«Այս պահին, նշւած պայմանաւորւածութիւնը հիմնականում կատարւում է»։

Յաւելենք, որ ՀՀ ԱԳՆ-ից եւս յայտնում են, որ հրադադարը պէտք է հաստատւեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ այժմ հրադադարը հարաբերական պահպանւում է։ Չնայած պայմանաւորւածութեանը, հայկական կողմից յայտնում են, որ տարբեր ուղղութիւններում կրակոցները շարունակւում են։

Օրինակ՝ Մարդու իրաւունքների պաշտպանն յայտնում է, որ 10:30-ի դրութեամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գիւղերի ուղղութեամբ։ Սոթքի բնակիչներից մէկն էլ տեղեկացրել է, որ Վերին Շորժայում ինտենսիւ մարտերը գիշերւանից շարունակւում են։

Հիշեցնենք, որ յուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հիւսիս-արեւելեան հատւածում: Ժամը 08։30-ի դրութեամբ, հայկական կողմն ունի երեք զօհ, եւս երկու զինծառայող վիրաւոր է:

Յուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները յարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հիւսիս-արևելեան ուղղութեամբ տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ։

Ծաւալւել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրութեամբ, շարունակւում են։ Նախնական տեղեկութիւններով, մարտական գործողութիւնների արդիւնքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տւեալները ճշտւում են։