Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Շառլի Էբդօ» ֆրանսիական երգիծաթերթի անարգալից քայլի դէմ ի նշան բողոքի Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ կրօնների սրբութիւնների դէմ անարգանքը մերժող նիստ գումարեցին:

Ըստ Իրանի Ռադիօ-հեռուստատեսութեան թղթակցի հաղորդման, Իրանում Պապական ներկայացուցիչը, Իրանի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդը, Թեհրանի հայոց թեմի հոգեւոր ներկայացուցիչների եւ Իրանի իսլամական խորհրդարանում հայ, ասորի եւ հրեայ փոքրամասնութիւնների պատգամաւորները մասնակցեցին հինգշաբթի օրը Թեհրանում գումարուած կրօնների սրբութիւնների դէմ անարգանքը մերժող նիստին:

Նիստի աւարտին հրապարակուած հաղորդագրութեան մէջ ասուած է. «Ֆրանսիական երգիծաթերթն իր ամօթալի ու անարգալից քայլով կրկին անգամ պղծեց իսլամ կրօնի սրբութիւններն ու նրա մարգարէին՝ վիրաւորելով աշխարհի բոլոր հաւատացեալների ու միաստուածապաշտների կրօնական զգացմունքները»:

«Ոչ-մուսուլման իրանցիները, որոնք համաձայն Ի.Ի.Հ.-ի Սահմանադրութեան եւ երկրում գործող այլ օրէնքների շարունակ յարգուած են եղել, աստուածային ցանկացած կրօնի դէմ անարգանքը համարում են աստուածային բոլոր կրօնների դէմ ուղղուած անարգանք»,- ասուած է հաղորդագրութեան մէջ: