Երկրի տարբեր շրջանները պատուհասած ջրհեղեի տուժածներին օգնութիւն տրամադրելու համաիրանական զօրաշարժի շրջանակում, ապրիլի 10-ին Խուզեստանի մեր հայրենակիցներին է փոխանցւել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի օգնութիւնը:

Պատգամաւորի գրասենեակից տեղեկացանք, որ նախապէս տեղեկանալով ջրհեղեղից տուժածների կարիքների մասին, դոկտ. Խանլարեանն Ահւազ է ուղարկել առաջին անհրաժեշտութեան տարբեր պիտոյքներ, որոնք տրամադրւել են աղէտեալներին: