Հինգշաբթի՝ 2018 թւականի դեկտեմբերի 6-ի առաւօտեան ժամը 10-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Շահինշահրի հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ Ամանորեայ վաճառքի բացումը, ներկայութեամբ արժ․Տ․ Սահակ քհնյ․Մինասեանի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամ Արմոնդ Հախնազարեանի եւ կազմակերպիչ միութեան անդամուհիների: Ժապաւէնը յատելուց յետոյ քահանայ հայրը գնահատելով աշխատանքը եւ յատկապէս այն հանգամանքը, որ վաճառքի ամբողջ հասոյթը յատկացւելու է շրջանի Հայ Դատի յանձնախմբի կողմից կեանքի կոչւած Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբին, յաջողութիւն մաղթեց ծրագրի իրականացման գործում դերակատարներին:

Երկօրեայ այս միջոցառման ընթացքում վաճառքի էին հանւել միութեան անդամուհիների եւ համայնքի կանանց ու աղջիկների միջոցով պատրաստւած թխւածքներ, թթուներ, զանազան ուտեստներ եւ տօնական զարդեր:

Վաճառքի կենտրոն այցելեցին մեծաթիւ հայ եւ պարսիկ հայրենակիցներ:

Թղթակից (Շահինշահր)