Նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի Ազգագրական թանգարանի յանձնախմբի, հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ ազգային Առաջնորդարանի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի եւ Հանրային կապի գրասենեակի, երեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 9-ի երեկոյեան, նոյն գրադարանի տարածքում տեղի ունեցաւ ազգագրական զգեստների նորոգութեան նախապատրաստական դասարանները, որտեղ զգեստների վերանորոգման մասնագէտ Հալէ Հելալին մանրամասնօրէն ներկայացրեց սոյն թանգարանի զգեստների նորոգութեան եւ մաքրման գործընթացը:

Դասարանին մասնակցում էին կար ու ձեւի, ասեղնագործութեան եւ զանազան ձեռագործերի վարպետ-մասնագէտ հայ կանայք:

Ծրագրում բացման խօսքով եւ բացատրութիւններով հանդէս եկաւ Հանրային Կապի գրասենեակի պատասխանատու եւ Ազգագրական թանգարանի յանձնախմբի անդամ Մանիա Ղուկասեանը: Նոր Ջուղայի զգեստների մասին հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցեց  Ազգագրական թանգարանի համակարգող՝ Զոյեա Խաչատրեանը, որից յետոյ հաճելի ու հետաքրքիր մթնոլորտում ընթացաւ բովանդակալից այս դասարանը:

Թղթակից (Նոր Ջուղա)